Օրերը կտաքանան, բայց անձրևները կշարունակվեն․ եղանակի տեսություն

Օդերևութաբանները խոստանում են, որ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա, բայց ժամանակ առ ժամանակ արևային օրերը կընդմիջվեն կարճատև անձրևներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Այսօր, մայիսի 14-16-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Օրերը կտաքանան, բայց անձրևները կշարունակվեն․ եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում այսօր, ինչպես նաև մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ի երեկոյան ժամերին  սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +18-ից +20, երեկոյան՝ +13-ից +15 աստիճան։

ՌԴ քաղաքացիների համար Հայաստանից 2 չվերթ կիրականացվի. դեսպանատունը մանրամասներ է հայտնել