Վանաձորցի 22–ամյա տղան կալանավորվել է բանակից խուսափելու համար. այլ կալանավորված էլ կա

Վանաձոր քաղաքի բնակիչը հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից։ Նրան այդ հարցում օգնել են հայրն ու զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն խուսափել է բանակից և կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ 1998թ. ծնված Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել: Սակայն վերջինիս հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2019թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՔԿ–ի` ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ե-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ժամկետային զինվորական հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով):

Խաչատուր Քոքոբելյանի որդու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել

Արցախում մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ս.Գ.-ին և Խ.Ե.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Խ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Վտանգավոր չեն. նախարարը` բանակում կորոնավիրուսի դեպքերի մասին