«Պատասխանել եմ բոլոր հարցերին». Կարապետյանը դուրս եկավ քննիչ հանձնաժողովի նիստից

Քանի որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերը փակ են, և դրանք պետական գաղտնիք են պարունակում, Կարեն Կարապետյանը նշեց, որ շատ բան ասել չի կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի բոլոր հարցերին։ Հանձնաժողովի նիստից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, սակայն, որ մանրամասներ հայտնել չի կարող։

«Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ինձ ուղղել են։ Քանի որ հանձնաժողովի նիստերը փակ են, և դրանք պետական գաղտնիք են պարունակում, ավելին հայտնել չեմ կարող»,–ասաց Կարապետյանը։

Հարցին, թե հետևո՞ւմ է ներքաղաքական աշխատանքին` Կարապետյանը պատասխանեց, որ որոշակի չափով հետևում է։ Նա նշեց, որ կառավարությանը հաջողություններ է ցանկանում, որպեսզի մինիմալ կորուստներով դուրս գան այս իրավիճակից։ Սակայն ասաց, որ մի շարք տարակարծություններ ունի կառավարության գործունեության վերաբերյալ։

«Իմ մասով էլ է բացթողում եղել». Մնացականյանն անկեղծացել է Ապրիլյան հանձնաժողովի նիստում

Հիշեցնենք, որ մայիսի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ Կարեն Կարապետյանի հրավերն ուղարկվել է ՀՀ-ում նրա գրանցման հասցեով, որտեղ այն ստացել ու ստորագրել են:

ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի վերջին «հյուրերից» էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, բայց նա չէր ընդունել հրավերը:

Սարգսյանը Խաչատուրովին հորդորել է ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին