ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Լեհ գիտնականները կորոնավիրուսով վարակվելու դեպքում մահացու ելքի հավանականությունը հաշվող սարք են մշակել։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Պոմորյան գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչ Մագդոլենա Մալարա-Շչվիտոնսկայան։
Մասնագետի խոսքով՝ ծրագիրը, որը հաշվում է կորոնավիրուսով վարակվելու դեպքում մահացու ելքի հնարավորությունը, մշակվել է բժիշկների և համաճարակաբանների մասնակցությամբ և հաշվի է առնում մարդու տարիքը, սեռը, ինչպես նաև խրոնիկ հիվանդությունների չորս հիմնական տիպերի մասին տեղեկատվությունը։
Խրոնիկ հիվանդությունների թվում են սրտանոթային հիվանդությունները, արյան բարձր ճնշումը, շաքարային դիաբետը և քաղցկեղը։
«COVID-ից մահանալու ռիսկը հստակ կապված է մարդու կենսակերպի և դրա հետ կապված հիվանդությունների հետ, որոնց թվում են ճարպակալումը, դիաբետը, հիպերտոնիան։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ խրոնիկ հիվանդություններ չունեցող մարդկանց մահացությունը COVID-19-ի մահվան դեպքերի 1%-ն էլ չի կազմում»,- նշել է հաշվիչի գլխավոր մշակող, բժշկական գիտությունների դոկտոր Պետր Բանդոշը, որի ասածը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ո՞րն է COVID-19-ի տարածման հիմնական պատճառը․ գիտնականները գտել են պատասխանը
Թեստավորման արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում 30 տարեկան, խրոնիկ հիվանդություններ չունեցող տղամարդու մահվան վտանգը 0,03% է, կնոջ մահվան վտանգը` 0,02%. Միաժամանակ 80 տարեկան, շաքարային դիաբետ ու քաղցկեղ ունեցող տղամարդու համար մահվան վտանգը 25,86% է, իսկ կնոջ դեպքում՝ 14,03%։
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քանի 282 հազար մարդ, վարակվածների թիվը հաստել է ավելի քանի 4 101 հազարի սահմանը։ Վարակվածների թվով առաջատար եռյակում են ԱՄՆ-ն, Իսպանիան և Ռուսաստանը։
Ըստ Բելառուսի առողջապահության նախարարության այսօրվա տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հանրապետությունում հասել է 23 906-ի, ապաքինվել և դուրս է գրվել 6 531 պացիենտ, մահացել է 135 մարդ:
ԱՄՆ-ում սպանվել է գիտնականը, որը COVID-19-ի վերաբերյալ կարևոր բացահայտումների շեմին էր