Կարեն Կարապետյանն ԱԺ–ում է. ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին է մասնակցում

Կարեն Կարապետյանը խոստացավ ապրիլյանի հանձնաժողովի նիստի ավարտից հետո զրուցել լրագրողների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում է։ Նա մասնակցում է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

Կարապետյանը լրագրողների հետ հրաժարվեց զրուցել, իսկ հարցերին ի պատասխան նշեց, թե սոցիալական դիստանցիա չկա՞։

«Իմ մասով էլ է բացթողում եղել». Մնացականյանն անկեղծացել է Ապրիլյան հանձնաժողովի նիստում

Կարապետյանը խոստացավ, որ նիստից հետո կխոսի լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրվել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Կարեն Կարապետյանի հրավերն ուղարկվել է ՀՀ-ում նրա գրանցման հասցեով, որտեղ այն ստացել ու ստորագրել են:

Հիշեցնենք, որ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի վերջին «հյուրերից» էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, բայց նա չէր ընդունել հրավերը:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստում տևել էր շուրջ 5 ժամ: Նիստին Սարգսյանը մասնակցել էր դրա տեսաձայնագրությունն իրեն տրամադրելու պայմանով, ինչը բավարարվել էր: Սարգսյանն էլ պարտավորվել էր մինչև 2050 թվականը նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել։