Աշխարհում COVID-19–ով վարակվելու դեպքերը գերազանցել են 4.1 միլիոնը. նոր տվյալներ

Չինաստանն այդ հակավարկանիշում 11-րդ հորիզոնականում է։ ԱՄՆ-ն նախկինի պես առաջատար է, Ռուսաստանը` 5-րդ տեղում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերը հատել են 4.1 միլիոնի շեմը, նշվում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքում։

Մայիսի 11-ի դրությամբ` աշխարհում  COVID-19–ի 4 181 218 դեպք է գրանցվել։ Համավարակի զոհ է դարձել 283 876 մարդ։

Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում է ԱՄՆ–ն, այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 367 638 պացիենտի մոտ։ Մահացել է 80 787 մարդ։

Երկրորդ տեղում Իսպանիան է։ Կորոնավիրուսի հիվանդացության բացահայտված դեպքերը 264 663 են, իսկ մահվան ելքով դեպքերը` 26 621։

Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան, այստեղ վարակման դեպքերը հասել են  219 183–ի, մահացել է 31 855 մարդ։ Իտալիայում 217 185 վարակակիր կա։ Համավարակի զոհ է դարձել 30 560 մարդ։

Ռուսաստանում վարակակիրների թիվը 209 688 է, Ֆրանսիայում` 176 970, Գերմանիայում` 171 879, Բրազիլիայում` 162 699, Թուրքիայում`138 657, Իրանում` 107 603։

Ինչքան գումար է արդեն տրամադրվել հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում

Միաժամանակ, Չինաստանում, որտեղ կորոնավիրուսի բռնկումն առաջինն էր գրանցվել, հաստատված դեպքերի թիվը 82 918 է։ Համավարակից 4 633 մարդ է մահացել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։