Արցախում զինծառայողներից մի քանիսը բնակարաններ են ստացել

Բնակարանաշինության ծրագիրը կկրի շարունակական բնույթ և խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը մի քանի զինծառայողների բնակարաններ է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարություն պաշտոնական կայքը։

Երկրաշարժից տուժած ևս 229 ընտանիք բնակարան կունենան

«Մայիսյան եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին զինծառայողներին են հանձնել նոր բնակարանների վկայագրերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք են մատուցել գետավանցի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Յոթ երեխաները փողոցում են հայտնվել․ Էջմիածնի քաղաքապետը կօգնի՞ բազմազավակ ընտանիքին

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ բնակարանաշինարարության ծրագիրը այս հատվածում կկրի շարունակական բնույթ և էական խթան կհանդիսանա ծառայության որակական ցուցանիշների բարելավման համար: