Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է

Մահացած վարորդի 18-ամյա կինը հոսպիտալացվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Նախնական վարկածով` վթարի պատճառ է դարձել ճանապարհի հանդիպակաց գոտի դուրս եկած BMW- ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Այսօր՝ կեսգիշերից րոպեներ անց, ողբերգական ավտովթար տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ shamshyan.com-ը հաղորդում է, որ 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ձորաղբյուրում 3 մեքենա են բախվել, Opel-ը կամրջից ցած է ընկել. կան տուժածներ

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում: ВАЗ 2107-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ի. Շաբաբյանն ու նրա ուղևորը՝ Երասխահուն գյուղի 66-ամյա բնակչուհի Ազնիվ Ուզոևան տեղում մահացել են։

Ավտոմեքենայի մյուս ուղևորը՝ Երասխահուն գյուղի 18-ամյա բնակչուհի Ռուզաննա Բաքոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին․ կա 1 զոհ և 4 վիրավոր

Հոսպիտալացման կարիք է ունեցել նաև BMW-ի վարորդ Հ. Խաչատրյանը. նա տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ըստ սկզբնաղյուր կայքի՝ ВАЗ 2107-ի մահացած վարորդն ու ուղևորը մայր ու որդի էին, իսկ վիրավոր Ռուզաննա Բաքոյանը մահացած վարորդի կինն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ողբերգական ավտովթարի պատճառ է դարձել ճանապարհի հանդիպակաց գոտի դուրս եկած BMW- ն։

Խոշոր վթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է