Նորից կցրտի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ավիաշքերթ և ոչ միայն. Հայաստանում յուրովի նշեցին Հաղթանակի օրը. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

Նորից կցրտի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա։

Երևան քաղաքում ևս մայիսի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Մայիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ձերբակալվել է Facebook սոցցանցի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ հնչեցնող տղամարդը

Մայրաքաղաքում մայիսի 10–ի գիշերային ժամերին կգրանցվի 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 11...+13։