Հայաստանում կորոնավիրուսից կին է մահացել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսից մահացած կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու ևս մեկ դեպք է գրանցվել։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ երեկ արձանագրվել է մահվան 3 դեպք։ Հիվանդների մոտ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա էր հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսով` անուղղակի մահերի թիվը 15 է։

Հիշեցնենք` Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 138–ով և դարձել 3313։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 մարդ, կատարվել է 31 590 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1325–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 45 դեպք։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 138–ով և դարձել 3313