ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Արևային օրերը վերադառնում են։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է, թե ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին։
«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են, և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ»,- գրել է Սուրենյանը՝ հավելելով, որ անձրևների հարաբերական դադարի հետ միասին նաև եղանակը կջերմանա։
Եղանակը վաղվանից սկսած կտաքանա. մայիսի 11-15-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 նիշով։
Սուրենյանի խոսքով՝ առաջիկա օրերին կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։