Պարետի որոշումը. միանգամից 90 տնտեսվարողի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է

Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ խախտումներ են արձանագրվել մշտադիտարկման արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ պարետի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մարզերում և մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի գործունեությունը։

Մեկ տարի փակված մնալ հնարավոր չէ. Փաշինյանը, պարետն ու նախարարը՝ հետագա քայլերի մասին

«Մասնավորապես, կասեցվել են մի շարք դեղատների, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառքով զբաղվողների աշխատանքը։ Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ խախտումներ են արձանագրվել տեսչական մարմնի տեսուչների մշտադիտարկման արդյունքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով, ֆեյսբուքյան էջով ու առցանց ստացված զանգերն ու բողոքները։

Հիշեցնենք, որ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։

ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսվարողների կողմից։