Ջրամբարում հայտնաբերվել է օրեր առաջ կորած 75-ամյա քաղաքացու դին

Աղբյուրակի ջրամբարում հայտնաբերված դին մոտեցրել են ջրամբարի ափամերձ հատվածին ու դուրս բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան հայտնաբերել են կորած 75-ամյա քաղաքացու դին։

Սահմանին կրակոցների թիվը նվազել է

«Մայիսի 9-ին, ժամը 09։04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Հրազդան քաղաքի Զինվորական կոմիսարիատի բաժանմունքի մոտակայքում դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ զինվորական կոմիսարիատի Հրազդանի բաժանմունքի մոտակայքում՝ Աղբյուրակի ջրամբարում, հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)։

Ծաղիկ Զ.-ի դին տեղի ուժերով մոտեցրել են ջրամբարի ափամերձ հատվածին, փրկարարները դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ռուս հայտնի գործարարը ձերբակալվել է հանցավոր խմբի առաջնորդների սպանության գործով

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից և չի վերադարձել: