Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին

Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակի կապակցությամբ նկարահանված խորհրդանշական տեսահոլովակում պատերազմների միջով անցած հին ու նոր սերունդները հաղթանակի սիմվոլն են փոխանցում իրար։
Sputnik

«Զինուժ» մեդիայի նկարահանած տեսահոլովակը խորհրդանշում է հաղթական սերունդների շարունակականությունը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է հայկական 6 ազգային դիվիզիա։

Հաղթանակները տարիք չունեն. նախագահը շնորհավորել է եռատոնը

Վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանից հանդիսավորությամբ դուրս են բերում դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որոնք այնուհետև ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։

Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը. Փաշինյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռները, րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ այդպիսով խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևությունը։