Տաք օրերը կարճ կտևեն. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա, բայց օրեր անց նորից կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, 8-ին, 11-ին` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Տաք օրերը կարճ կտևեն. եղանակի տեսություն

Ըստ կանխատեսումների` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 10-ի ցերեկը նույնքանով կնվազի։

Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին, մայիսի 9-10-ը` ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Մայիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ