Ռուս սահմանապահները շնորհավորել են հայ վետերանին

Սահմանապահները շնորհակալություն են հայտնել վետերանին տոկունության, հանուն հայրենիքի կատարած քաջագործությունների համար` նրան արժեքավոր նվերներ հանձնելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի –Sputnik. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ ռուս սահմանապահները, ինչպես նաև վետերանական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել ու շնորհավորել են 94-ամյա վետերան Խաչիկ Արշակի Հովսեփյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ռուս սահմանապահները շնորհավորել են հայ վետերանին

Սահմանապահներն իրենց երախտագիտությունն են հայտնել տոկունության, զինվորական պարտքի քաջարի կատարման և հայրենիքին անբասիր ծառայելու համար։ Նրանք Խաչիկ Հովսեփյանին և նրա հարազատներին մաղթել են քաջ առողջություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել վետերանին ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ աջակցություն։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության անձնակազմի անունից Խաչիկ Հովսեփյանին շնորհվել են արժեքավոր նվերներ։

Ռուս սահմանապահները շնորհավորել են հայ վետերանին

Նշենք, որ Խաչիկ Արշակովիչը 18 տարեկանում մեկնել է ռազմաճակատ և ծառայել Երրորդ տանկային բանակի հրետանային գնդում։ Ապա նրան տեղափոխել են ականանետ դիվիզիոն և նշանակել «Կատյուշա» ռեակտիվ սարքի նշանառուի պաշտոնին։

Մասնակցել է Գերմանիայի տարածքում մղվող մարտերին։ Ծառայության ժամանակ Խաչիկ Հովսեփյանը բազմիցս դրսևորել է իրեն որպես քաջ և գրագետ զինծառայող։

Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ժողովուրդներին

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պետական պարգևներ է ստացել. «Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի» շքանշան և «Քաջության համար», «Մարտական վաստակի համար», «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի», «ԽՍՀՄ պետական սահմանի պահպանման ժամանակ տարբերվելու համար» մեդալներ։

ՀՀ–ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումներն ավանդաբար տարատեսակ օգնություն են ցուցաբերում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, պահպանում հանուն հայրենիքի զոհված մարտիկներին նվիրված հուշարձաններն ու հուշակոթողները։