ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզի բնակիչը ձերբակալվել է անչափահաս որդու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
«2020թ. մայիսի 7-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը բռնություն գործադրելու սպառնալիքով 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր անչափահաս որդու նկատմամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:
Ընտանեկան բռնությունները Հայաստանում. ոստիկանությունը հաշվետվություն ներկայացրեց