Ռոբերտ Քոչարյանը եկավ դատարան. նախկին վարչապետները ևս կներկայանան

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի`դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները։ Ոստիկանները պարբերաբար հիշեցնում են, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է սոցիալական հեռավորություն պահպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ներկայացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Նրա և մյուսների գործով դատական նիստը մեկնարկեց։

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի`դատարանի բակում են հավաքվել նրա աջակիցները։ Ոստիկանները պարբերաբար հիշեցնում են, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է սոցիալական հեռավորություն պահպանել։

Հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 28-ին քննչական մեկուսարանից տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Լուրեր էին շրջանառվում, որ նա չի ներկայանա այսօրվա դատական նիստին, քանի որ պետք է վիրահատվի։ Սակայն երեկ նրա որդին` Լևոն Քոչարյանը, հայտարարել էր, որ հայրը կներկայանա դատական նիստին։

Նշվում էր, որ այսօր դատարան կներկայանան նաև ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, որոնք հանդես են եկել Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորթյամբ փոխարինելու առաջարկով:

Պաշտպանը բողոքում է. ՄԻՊ-ը չի արձագանքում Քոչարյանի իրավունքների խախտումներին

Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախկին վարչապետերն այսօր կներկայանան դատարան, ու հոր` խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն կներկայացնեն։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։