Մեկ զոհ, ավելի քան մեկ տասնյակ վիրավորներ․ Իրանում երկրաշարժ է գրանցվել

5.1 բալ ուժգնության ցնցումներ են արձանագրվում Իրանի Թեհրանի և Մազենդեր նահանգների սահմանին: Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik.Mehr-ը հայտնում է, որ մայիսի 7-ի երեկոյան Իրանում տեղի ունեցել է երկրաշարժ:

Ըստ իրանցի սեյսմոլոգների՝ 5.1 բալ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Թեհրանի և Մազենդեր նահանգների սահմանին: Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա:

Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի

Հաղորդվում է մեկ մահացածի մասին, ավելի քան 10-ը վիրավորվել են:

Նոր ցնցումների հավանականության պատճառով բնակիչներին խորհուրդ է տրվում լինել բաց տարածություններում և չմնալ տներում:

Երկրաշարժի հետևանքով խափանվել են հեռահաղորդակցության միջոցներն ու էլեկտրականությունը:

Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի

Ըստ աղբյուրի ՝ ցնցումների հետևանքով վնասվել է երկրի արևմուտքում գտնվող Ֆալյաք-օլ-Աֆլաք ամրոցը, որը կառուցվել է ավելի քան մեկուկես հազար տարի առաջ: Ամրոցի պատերի աղյուսներին և կամարներին հայտնվել են խորը ճաքեր: