Հայաստանում կորոնավիրուսից 48-ամյա կին է մահացել

Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել։

«Կորոնավիրուսից 48–ամյա մի կին է մահացել, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Երեկ արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվն արդեն իսկ տասի է հասել։

Աշխարհում COVID-19-ի դեպքերը մոտենում են 4 մլն

Այսպիսով, մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 29 205 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։