Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը մասնակցի մայիսի 8-ի դատական նիստին

Կապահովվի նաև բոլոր վարչապետների ներկայությունը, որոնք պատրաստ են երաշխավորություն ներկայացնել Քոչարյանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ապրիլի 28-ին քննչական մեկուսարանից տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հնարավոր է` մասնակցի մայիսի 8-ին նշանակված դատական նիստին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

«Ամենայն հավանականությամբ, Քոչարյանը ներկա կլինի դատական նիստին։ Կապահովվի նաև բոլոր վարչապետների ներկայությունը, որոնք պատրաստ են երաշխավորվել Քոչարյանի համար», - ասաց Սահակովան։ Նա հավելեց, որ նախկին նախագահը շարունակում է մնալ բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք` Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

Բանն այն է, որ մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չէր կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիբեկյանը վիրահատվել է։

Կաթողիկոսը կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը

Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ.-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին