ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 102-ով և դարձել 2884։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 մարդ, կատարվել է 28017 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1185–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 42 դեպք և մահվան 9 անուղղակի դեպք:
Նշենք, որ մայիսի 6-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2782 էր:
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։
Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին