Հայաստանն ավարտել է եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը

Հակառակորդի տարածքում Հայաստանի զինված ուժերի համար որևէ անհասանելի կետ այլևս գոյություն չունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. 2019 թ-ը ՀՀ պաշտպանության ոլորտի համար լրջագույն ձեռքբերումների տարի է եղել: Այսօր ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը:

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերվել գերժամանակակից կործանիչ ավիացիա: ՀՀ զինված ուժերն առաջին անգամ հնարավորություն ունեն իրենց մարտական գործողությունները պլանավորելիս չունենալ հակառակորդի տարածքում որևէ անհասանելի կետ: ՀՀ զինված ուժերն ավարտին են հասցրել եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը և Ս300 համակարգերի հետ միասին՝ մեր ՀՕՊ միջոցներն ունակ են խոցելու հակառակորդի ցանկացած թիրախ», - ասաց Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ անցած տարվա նշանակալի ձեռքբերումներից են նաև Тор-М2КМ և Оса-АК զենիթահրթիռային համալիրները:

Հայաստանը զենքի բում է ապրում․ SIPRI–ի զեկույցն ու կորոնավիրուսի մարտահրավերները

Բացի այդ, տարվա ընթացքում ինժեներական լուրջ աշխատանքներ են իրականացվել առաջնագծում, որոնք շարունակվում են նաև այս տարի:

Ինչո՞ւ են Հնդկաստանում Հայաստանը համարում «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»

Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը, պատգամավորը շեշտեց, որ Հայաստանն այսօր սեփական արտադրության զենք և սպառազինություն ունի, ինչը մի քանի տարի առաջ հեռավոր երազանք էր թվում:

Հիշեցնենք՝ 2020 թվականի բյուջեով ՀՀ կառավարությունը 14%-ով ավելացրել է ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորումը:

Ընդ որում` Ռազմարդյունաբերական կոմիտեն ոչ թե Պաշտպանության նախարարության ենթակայության տակ է, այլ Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարության, որը պետք է զբաղվի ոչ միայն ոլորտի զարգացմամբ, այլև արտահանման հարցերով:

Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ