Սոցցանցում հայտնված տեսանյութը, որտեղ 17-ամյա հայ երգիչ Հակոբ Ղասաբյանը նվագում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի հիվանդանոցներից մեկի բակում, կարճ ժամանակում բազմաթիվ օգտատերերի ուշադրությանն է արժանացել։ Նրանք լավ մեկնաբանություններով ողողել են երիտասարդին։
Համերգի` հրապարակված հատվածում Ղասաբյանը երգում է հայտնի ու սիրված ժողովրդական երգը` «Ով սիրուն, սիրունը»։
Հայկական ժողովրդական երգը գրավում է նաև ֆրանսիացիների սիրտերը։ Հիվանդանոցի բուժանձնակազմը պարում է երգի ներքո։ Պարին միանում է նաև բուժվողներից զառամյալ մի տատիկ, որը, չնայած պատկառելի տարիքին, լավ էլ պարում է։
«Նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»․ «Լադանիվան» շարունակում է գերել հայերի սիրտը
Նշենք, որ Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված Հակոբ Ղասաբյանը մասնակցում է ֆրանսիական «Ձայնը» նախագծին։ Վոկալային հրաշալի տվյալների շնորհիվ, նա արդեն նախագծի կիսաեզրափակչում է։