Երկրաշարժից տուժած ևս 229 ընտանիք բնակարան կունենան

Երկրաշարժից տուժածների համար բնակարանների շինարարական աշխատանքներին կմասնակցեն այդ բնակարանների շահառուները` դրանց դիմաց վարձատրվելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այս տարի կլուծվի 1988-ի երկրաշարժի տուժած ևս 229 ընտանիքի բնակարանային խնդիրը. կառավարությանը հավանություն տվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագծին։

«Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում երկրաշարժից տուժած ևս 229 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի` 3 մլրդ դրամ տրամադրելով։ 229 ընտանիքներից 13-ը բնակարանների գնման վկայագրեր են ուզում ստանալ, իսկ 216 ընտանիքների համար բնակելի տներ կկառուցվեն։ Ի դեպ, շինարարական աշխատանքներին կմասնակցեն այդ բնակարանների շահառուները` դրանց դիմաց վարձատրվելով»,–ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը։

Նրա խոսքով` շինարարական աշխատանքները կազմակերպելու են մարզպետարանները` «Ֆուլեր» շինարարական կենտրոն ՀԿ–ի աջակցությամբ։

Աջակցության 17-րդ միջոցառումն ընդունվեց. ներդրող հրեշտակներն էլ կօգտվեն ծրագրից

Ղուլարյանը նշեց, որ դեռևս կառավարության 2018–ի պետբյուջեով տրամադրված 460 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները` բնակարանների կառուցման տարբերակով։ Սակայն հատկացված միջոցներից եղել են տնտեսումներ, ու ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծման ընթացքում է։

Աղետի գոտի, թե դանայան տակառ. ո՞ւր են անհետացել երկրաշարժից հետո Հայաստան եկած գումարները

Այսպիսով, ըստ Ղուլարյանի, ևս 229 ընտանիքի բնակարան տրամադրելով` երկրաշարժի հետևանքով բոլոր տուժածների բնակարանային խնդիրը լուծված է համարվում։

Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ` նվիրված Գյումրիին

Հիշեցնենք` Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թվականի տարեվերջի դրությամբ` 5396 անօթևան ընտանիքներից 4839–ի բնակարանային խնդիրը լուծվել է, որի համար ծախսվել է 65 մլրդ դրամ։

Իսկ 2019 թվականի պետական բյուջեից հատկացված 560 մլն դրամով լուծվել է ևս 61 ընտանիքի բնակարանային խնդիրը, որոնցից 24-ը՝ կիսակառույցների ավարտման, 22-ը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ը՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով:

Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը կառավարությունը խոստացել է լուծել մինչև 2020թ–ի ավարտը։

Քարե պատեր` տնակի փոխարեն. Գյումրիում 11 անօթևան ընտանիք արդեն մշտական կացարան ունի