Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նիստին. նրա որդին հերքել է վիրահատության մասին լուրերը

Չի բացառվում, որ մարտի 1-ի գործով վաղը դատական նիստին դատարան կներկայանան նաև ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը կներկայանա դատարան: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:

Հնարավոր է` Ռոբերտ Քոչարյանը մասնակցի մայիսի 8-ի դատական նիստին

Նա հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե իր հայրը վաղը հնարավոր է վիրահատվի:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ, և նա անպայման կմասնակցի դատական նիստին»,- գրել է նախկին նախագահի որդին:

Հիշեցնենք՝ Հայաստանի 2-րդ նախագահ Քոչարյանն ապրիլի 28-ին քննչական մեկուսարանից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Այսօր Քոչարյանի փաստաբանների թիմի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը հնարավոր է մասնակցի մայիսի 8-ին նշանակված դատական նիստին։

Չի բացառվում նաև, որ վաղը դատարան կներկայանան նաև ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, որոնք հանդես են եկել Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորթյամբ փոխարինելու առաջարկով:

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

Նշենք, որ այս միջնորդության քննարկումը նախատեսված էր Մարտի 1-ի գործով ս.թ. մարտի 17-ին նախանշված նիստում, որը չէր կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիբեկյանը վիրահատվել է։

Քոչարյանը ռիսկային խմբում է. պաշտպանը կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացրել

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։