Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

Վարակվածները նույն ընտանիքից են, բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի Sputnik. Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ևս երկու դեպք: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից, նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը եղել է դրական:

Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից

Վերոնշյալ 2 դեպքերը գրանցվել են նույն ընտանիքում։ Ընտանիքը բնակվում է Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում:

Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ մինչ օրս Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են: Վարակի տարածման հիմնական տարածքը Քաշաթաղի շրջանի Քարվաճառ համայնքն էր:

Արցախ մուտք գործած անձինք պարտավոր են 14 օր ինքնամեկուսանալ