«Անթույլատրել է»․ Թաթոյանը մտահոգված է սարսափելի դեպքի մասին համացանցային քննարկումներով

Թաթոյանն անթույլատրելի է համարել մարդու ընտանեկան ողբերգությունը սոցցանցերում քննարկելը, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ հրապարակելն ու տարածելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մայիսի 5-ին Երևանի Հարավ–արևմտյան թաղամասում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի շուրջ համացանցում տարածվող տեղեկություներին, մասնավորապես՝ մանկասպան 40-ամյա տղամարդու կնոջ հասցեին հնչող մեղադրանքներին։ 

«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, տանը՝ հրեշ». Տեր Մաղաքիա Օհանյանը` սարսափելի դեպքի մասին

«Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ ու նույնիսկ դեպքի վայրից լուսանկերներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ թիրախավորում կնոջը»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա:

Թաթոյանը խիստ մտահոգիչ ու անթույլատրելի է համարել առանձին կայքերում ու սոցիալական ցանցերում մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով, դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելը։

Երբ բնազդը հաղթում է. ինչը կարող էր տղամարդուն դրդել սեփական երեխաներին զրկել կյանքից

«Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին։ Ավելին, այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով»,- նշել է Թաթոյանը։

Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

Հիշեցնենք` մայիսի 5–ի առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի Հարավ–արևմտյան թաղամասի շենքերից մեկի 9–րդ հարկից տղամարդը նախ նետել է իր զավակներից մեկին, ապա մյուսի հետ ինքն է նետվել։ Երեխաները` տղա և աղջիկ համապատասխանաբար 8 և 5 տարեկան են։