Մահվան ևս 1 դեպք ՀՀ–ում. կորոնավիրուս է հայտնաբերվել, բայց այլ հիվանդությունից է մահացել

Հայաստանում արդեն իսկ 7 դեպք է գրանցվել, երբ անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բայց մահվան պատճառն այլ հիվանդությունն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

«Կորոնավիրուսով վարակված, սակայն այլ հիվանդության հետևանքով մահացածների թիվն ընդհանուր առմամբ յոթն է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 163 նոր դեպք է արձանագրվել։

Մեր բժիշկները Հիպոկրատի երդման արժեքը գիտեն. ինչպես օգնենք նրանց դիմակայել կորոնավիրուսին

Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 2782–ի, 1135 մարդ առողջացել է, 40-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 26 929 թեստավորում:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,7 միլիոնը. Ռուսաստանը 7–րդն է