Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել

Մայիսի 10-ին լավագույն երկու թիմերը կհանդիպեն սուպերեզրափակչում և կպայքարեն 180 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի-Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արդեն երկրորդ հաղթանակը տարավ Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց մրցաշարում։

Չորրորդ տուրում Եվրոպայի թիմը մրցում էր ամերիկացիների հետ։ Արոնյանը սևերով պարտության մատնեց կուբացի Լենիեր Դոմինգեսին։ Այսպիսով, Եվրոպայի թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 

Չինաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց հնդիկներին, իսկ Ռուսաստանի հավաքականը 3։1 արդյունքով՝ «մնացած աշխարհի» թիմին։

Հիշեցնենք՝ Ազգերի գավաթը մեկնարկել է մայիսի 5-ին։ Մայիսի 10-ին լավագույն երկու թիմերը կհանդիպեն սուպերեզրափակչում և կպայքարեն 180 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։

Ազգերի գավաթի առցանց մրցաշարում Եվրոպայի թիմը ներկայացնում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հայ Լևոն Արոնյանը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինացի Աննա Մուզիչուկը։

Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Թիմի ավագը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է։

«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին

Ավելի վաղ FIDE-ն հայտնել էր, որ Ազգերի գավաթը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 5-10-ը։ Մրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի հավաքականները, ինչպես նաև «մնացած աշխարհի» թիմը։