ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 30-ամյա կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է Dior-ի վերջին հավաքածուում ներառված գլխարկ։ Տատյանան այն համադրել է նույն երանգի ջինսե բաճկոնի հետ։ Նրա ձեռքին հովտաշուշանների գեղեցիկ փունջ է։
«Ես»,-լուսանկարին կից գրել է հայ կատակերգուի երիտասարդ կինը։
Հետևորդներից մեկը շատ է հավանել գլխարկը և հետաքրքրվել, թե արդյո՞ք այն օրիգինալն է և որտեղի՞ց է ձեռք բերել։
«Իհարկե օրիգինալն է, եթե չեմ կարող ինձ ինչ-որ իր թույլ տալ, ապա ընդհանրապես չեմ գնի»,-պատասխանել է նա։
Բրուխունովայի խոսքով՝ նոր հավաքածուից բերետի այդ մոդելը հասանելի է եղել Աբու Դաբիի բուտիկներից մեկում։
Գաղտնիք չէ, որ Բրուխունովան չի սիրում խնայել իր հագուկապի վրա։ Նրա հագին հաճախ կարելի է տեսնել թանկարժեք բրենդային հագուստ։
Հետևորդներից շատերը դրական մեկնաբանություններ են թողել։
«Շատ էլեգանտ եք»,«հմայիչ տեսք ունեք»,- գրել են նրանք։
Տատյանան զերծ չի մնացել նաև բացասական մեկնաբանություններից։ Հետևորդներից մի քանիսը նկատել են, որ նրա ձեռքին ամուսնական մատանի չկա։ Անձնական բնույթի հարցերին կատակերգուի երիտասարդ կինը շատ ագրեսիվ է պատասխանել, իսկ վերջում հավելել, որ իր հայրն էլ է հրաժարվել ամուսնական մատանի կրելուց, քանի որ ծանր ֆիզիկական աշխատանք է կատարել։
Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանն ու նրա օգնական Տատյանա Բրուխունովան ամուսնացել են անցած տարվա դեկտեմբերի սկզբին։ Նա դարձել է հայտնի երգիծաբանի հինգերորդ պաշտոնական կինը։
«Նույն տղան եմ». Եվգենի Պետրոսյանը 74–ամյակը սիրելիի հետ նշում է Փարիզում