ՀԴՄ–ներն էլ կդառնան էլեկտրոնային. ՊԵԿ–ը Կենտրոնական բանկի հետ քննարկել է այս հարցը

Էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է Պետական եկամուտների կոմիտեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ–ի ներդրման գաղափարը։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

«Կուկուռուզ» վաճառողներն ու առաքիչները ստիպված կլինեն ՀԴՄ կտրոն տրամադրել

«Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ–ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ–ներ»,–ասաց Փաշայանը։

Էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ–ին։

Փաշայանը հայտնեց նաև, որ ավտոմատացման և թվայնացման մասով աշխատանքները` կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար, շարունակվելու են։

Գիտնականներին հաջողվել է կորոնավիրուսի դեմ «զենք» ստանալ

Հիշեցնենք, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձում։

ԱԺ–ում խստացրել են անվտանգության միջոցառումները. պատգամավորներից մեկի մոտ վարակի կասկած կա