Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,7 միլիոնը. Ռուսաստանը 7–րդն է

Կորոնավիրուսով վարակման թվով շարունակում են «առաջատար» մնալ ԱՄՆ–ն, Իսպանիան և Իտալիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի –Sputnik.  Աշխարհում COVID-19–ով վարակվելու դեպքերը այսօրվա դրությամբ գերազանցել են 3,7 մլն–ը։ Տեղեկությունը հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Կորոնավիրուսը հանգիստ չի տալիս «Ռեալին». մահացել է նաև ակումբի նախկին փոխնախագահը

Աշխարհում COVID-19–ով ընդհանուր առմամբ հիվանդացել է 3 մլն 728 հազար 47 մարդ։

Մահացել է 258 356 վարակակիր, բուժվել` 1 մլն 242 հազար 500–ը։

Covid-19–ով հիվանդների թվով երկրների առաջին եռյակն անփոփոխ է մնում։

Բացահայտնված դեպքերով ԱՄՆ–ն առաջատարն է` 1 մլն 237 հազար 633 դեպք, Իսպանիան` 250 561, Իտալիան` 213 013։

Այնուհետև գալիս են Մեծ Բրիտանիան` 194 990 վարակակիր, Ֆրանսիան` 170 551, Գերմանիան` 167 007, Ռուսաստանը`155 370, Թուրքիան` 129 491, Բրազիլիան` 115 953։ Տասնյակի վերջին հորիզոնականում է Իրանը, այստեղ 99 970 դեպք է բացահայտվել։ Չինաստանում COVID-19–ով 82 883 մարդ է վարակվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Արտակարգ դրության մեղմացում․ ինչպես են հետխորհրդային երկրները վերացնում սահմանափակումները