Արևի մասին դեռ կարող ենք երազել միայն. եղանակի տեսություն

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, բայց անբարենպաստ եղանակը կշարունակվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Մայիսի 6-7-ը, 9-10-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսման` քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արևի մասին դեռ կարող ենք երազել միայն. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մայիսի 6-7-ը, 9-10-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։

Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱՄՆ-ում սերֆերները սահել են նեոնային ալիքների վրայով. տեսանյութ