Վիկտոր Մարախովսկի, Sputnik Արմենիա
Հատկապես ե՞րբ է Ռուսաստանը գործել իր գլխավոր ռազմական հանցանքները Եվրոպայի ժողովուրդների դեմ։ Առաջին հայացքից հարցը տարօրինակ է, սակայն ամեն ինչ ակնհայտ է․ վերջին համաեվրոպական պատերազմը եղել է 1939-1945 թվականներին, հավանաբար, այդ ժամանակ էլ ԽՍՀՄ-ն արել է այն ամենը, ինչի մեջ նրան խստորեն մեղադրում են։ Բայց` ոչ։
Եթե համբերությամբ զինվենք ու նայենք՝ ինչպես է Ռուսաստանը հիշատակվում արևմտյան լրատվամիջոցներում 1945 թվականի մայիսին, կբացահայտենք, որ Խորհրդային երկիրը ոչ մի ծանր մեղք չէր գործել քաղաքակրթության հանդեպ։ Հակառակը, այնտեղ տիրում էր համընդհանուր հարգանքը, երախտագիտությունն ու հիացմունքը Կարմիր բանակի ու ռուս զինվորի հանդեպ։
ՄՏԳ-ի մասնագետները հանգամանալից ուսումնասիրել են 1945 թվականին նշանավոր արևմտյան պարբերականներում եղած հրապարակումները։ Ուսումնասիրվել են The Times (Մեծ Բրիտանիա), Le Monde (Ֆրանսիա) ու The New York Times (ԱՄՆ) թերթերը, ապա նաև պատերազմում ԽՍՀՄ-ի դերի մասին հոդվածները, որոնք տպագրվել են նույն պարբերականներում վերջին 20 տարվա մեջ։
Տարբերությունն ապշեցնող է։
1945 թվականի թերթերում տեսնում ենք
Le Monde․ «Ռուս մեծ դաշնակցի ներդրումն անգնահատելի է։ Հենց ռուսական կողմն է երեք տարի շարունակ դիմադրել վերմախտի գործադրած գրեթե ամբողջ ճնշմանը»։
ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին
9 մայիսի, Times, Ուինսթոն Չերչիլ․ «Վաղը մենք հարգանքի յուրահատուկ տուրք են մատուցելու մեր ռուս ընկերներին, որոնց վարպետությունը մարտի դաշտում ընդհանուր հաղթանակի մեջ գլխավոր ներդրումներից էր։ Այս օրը արևմտյան ժողովուրդներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն անհաղթ դաշնակցին՝ Ռուսաստանին, որը կյանքերի գնով ու նյութական վնասներ կրելով` իր վրա է վերցրել միացյալ ժողովուրդների ամենածանր բեռը»։
Եվ նույնիսկ
10 մայիսի, NYT․ «Խորհրդային քաղաքականությունը ռեյխում (այսինքն՝ Գերմանիայի օկուպացված տարածքներում` քաղաքացիական բնակչության նկատմամբ, – խմբ․) գնահատվում է որպես լիբերալ»։
Դատելով Արևմուտքի մեղադրանքներից՝ ԽՍՀՄ-ը ռազմական հանցանքներ է գործել վերջին տարիներին։ Ինչու՞։
Բանն այն է, որ պարզապես անհնար կլիներ շատ արագ կերպով ստրկացնող բռնարարների վերածել ազատագրող հերոսներով Կարմիր բանակը, որը կոտրել էր նացիզմի մեջքը։ Մի պարզ պատճառով՝ բոլոր ժամանակակիցները հինգ երկարուձիգ տարիների ընթացքում եղել են պատերազմի ականատեսներ, պատերազմի մասնակիցներ, պատերազմից տուժածներ։
1940-ականներին, 1960-ականներին ու նույնիսկ 1980-ականներին ֆրանսիացիները մեծ մասամբ հիշում էին գերմանական օկուպացիան։ 1970-ականների և 1980-ականների անգլիացիներն այն անգլիացիներն էին, որոնք տարիներ շարունակ լարված լռության մեջ ռադիո էին լսում և թաքնվում էին գերմանացիների ռմբակոծություններից ու հրթիռակոծություններից։
Ու նույնիսկ հակակոմունիզմի հենարան ԱՄՆ-ում գլխավոր ռուսատյացները հիտլերյան կոլլաբորացիոնիստներն էին, որոնք վրեժխնդրությունից փախել էին աշխարհի ծայրը, իսկ նրանց կողքին ապրում էին հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր նացիզմից փախած հրեաներ, որոնք համար Օսվենցիմը գրոհած խորհրդային զինվորի դեմոնիզացիան պարզապես սրբապղծություն կլիներ։
Այդ պատճառով համաշխարհային պատմության մեջ «անհարմար հերոսի»՝ ռուս զինվորի ներկայությանը ստիպված էին դիմանալ տասնամյակներով՝ դանդաղ, կես աստիճանով շեղելով շեշտադրումները։
ԱՄՆ–ն ձգտում է Ռուսաստանին և ՉԺՀ–ին դուրս գցել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից. Կոշկին
Ամեն անգամ պատմության վերախմբագրումը, առաջին պլանում նոր կերպարների ստեղծումն ու անցանկալի դրվագների հեռացումը տեղի էր ունենում արդիական որևէ բանի ֆոնին։
Օրինակ՝ վաղ 1990-ականներին, երբ Գերմանիան միավորվեց ու դրա տարածքից խորհրդային զորքերի հանելու գործընթացն արագացվում էր, ինչ-որ մեկի գլխում մոգական թիվ ծագեց` «երկու միլիոն բռնաբարված գերմանուհի»։
Դրա վերաբերյալ անհեթեթ ենթադրություններից բացի ոչինչ չկար ու մինչ այժմ էլ չկա, բայց այդ ժամանակվանից ի վեր այդ հիմար ենթադրությունները գրվել են հարյուրավոր գրքերում ու հազարավոր հոդվածներում։
90-ականների վերջին ու 2000-ականների սկզբին, երբ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն կուլ էր տալիս նախկինում խորհրդային` Մերձբալթյան երկրներն ու ճնշում պոտենցիալ վտանգ ներկայացնող տեղացի ռուսալեզու բնակչությանը, արևմտյան լրատվամիջոցները սկսեցին գրել ստրկացված Բալթիայի մասին։
Իսկ 2010-ականների երկրորդ կեսին, ուկրաինական հեղաշրջման ու Ղրիմ վերադարձից հետո, կատարյալ տեղեկատվական ֆոն ստեղծվեց «անհարմար հերոսին»՝ խորհրդային զինվորին մարտի պատկերից ընդհանրապես ջնջելու համար։
ԱՄՆ-ն ապացույց չունի, բայց նորից կասկածում է Ռուսաստանին․ այս անգա՞մ ինչի մեջ
Այդ ակցիայի սկիզբը դրեցին Սերբիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Կիրբիի` 2014 թվականին արված հայտարարություններն ու Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինի` 2015 թվականին արված հայտարարություններն այն մասին, որ Օսվենցիմն ազատագրել են ոչ թե ռուսները, այլ ուկրաինական առաջին ճակատը։
Le Monde պարբերականը միանգամից յոթ հրապարակում է արել այդ թեմայով («Ռուսները վիրավորվել են այն հայտարարություններից, որ Օսվենցիմն ազատագրել են Կարմիր բանակի ուկրաինացի զինվորները»)։
Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Օսվենցիմի ազատագրման 75-ամյակի տոնակատարության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսն իր հանդիսավոր խոսքում հաջողացրեց հիշատակել ամերիկյան զինվորներին (որոնք այնտեղ չեն եղել) ու չհիշատակել խորհրդային զինվորներին (որոնք ոչ միայն ազատագրել են ճամբարը, այլև դրա դիմաց մի քանի հարյուր կյանք են զոհել)։
Այլ կերպ ասած` տարիների ընթացքում պատերազմի պատկերն ավելի համարձակ է փոփոխվում, վրձնահարվածներն ավելի կտրուկ են դառնում։
Ականատեսներ գրեթե չեն մնացել․ 1945 թվականին մանկապարտեզի տարիքի երեխաներն արդեն 80 տարեկան են։ Մարդ չի մնացել, որ հիշի՝ ինչպես էր NYT-ը խորհրդային զինվորներին գովում Գերմանիայում տեղացիների հանդեպ լիբերալ վերաբերմունքի համար։
Բացի այդ, արևմտյան գործիչները (կառավարությունն ու վերնախավը), որոնց ձեռքում գտնվում է պատմության «հեռակառավարման վահանակը», արդեն ջնջել են մեծ պատերազմի պատկերից այն ամենը, ինչը չէին հավանում ու նկարել այն ամենն, ինչ ուզում էին։
Բայց մեր հիշողությունը հենց այնպես չես ջնջի ու չես փոփոխի․․․ Փա՛ռք մեր պապերին, որոնք իրենց կյանքը տվել են աշխարհը ֆաշիստ զավթիչներից ազատագրելու համար։