Զինծառայողի մահվան դեպքը եղել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով

32–ամյա մայորը մահացու վիրավորում էր ստացել մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի– Sputnik. Մայիսի 04-ի երեկոյան Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանի մահվան դեպքով ՀՀ ՔԿ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Արցախում զինծառայող է մահացել

Ինչպես հայտնում է ՀՀ ՔԿ պաշտոնական կայքը, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով:

Պայմանագրային զինծառայողին գտել են ծառից կախված

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում: 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը մահացու վիրավորում էր ստացել մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով: