Կովալչուկը զարմացրել է ամուսնուն․ Չումակովն իսկական կովկասցու պես է արձագանքել

Երգչուհի Յուլյա Կովալչուկը մեկուսացման մեջ էլ չի մոռանում գեղեցկանալու մասին։ Նա հաճույք է ստանում տանը շպարվելուց ու մազերը հարդարելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովի կինը՝ Յուլյա Կովալչուկը, Instagram-ում սելֆի է հրապարակել։

Ինքնամեկուսացման սկզբնական շրջանում երգչուհին կարծում էր, թե կարանտինի ընթացքում կարելի է ոչ միայն աշխատանքից հանգստանալ, այլև շպարից ու մազերը հարդարելուց, սակայն հիմա կարծես թե հոգնել է այդ վիճակից։

Յուլյա Կովալչուկն ու Ալեքսեյ Չումակովը պարում են հայկական երաժշտության տակ. տեսանյութ

«Բլեստյաշիե» խմբի նախկին մեներգչուհին լուսանկարվել է նարնջագույն հագուստով, վառ շրնթերկով ու ոճային սանրվածքով։ Նրա կերպարանափոխությունը նույնիսկ ամուսնուն է զարմացել։

««Այ քեզ ծիտ»,– ասաց ամուսնիս», - լուսանկարին կից գրել է երգչուհին։

Հետևորդները համաձայնել են Չումակովի հետ․ «Չքնաղ է։ Շրթներկի գույնը սազում է ձեզ», - գրել են նրանք։

Անջատում ենք լույսը. հայտնի «Աշոտի» մասին երգի հեղինակը երգել է Չումակովի և Կովալչուկի հետ

Կարանտինի ընթացքում Չումակովն ու Կովալչուկն իրենց դստեր հետ ինքնամեկուսացել են Մոսկվայի մարզում։

Նշենք՝ Չումակովն ու Կովալչուկը ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկն են համարվում։

Չումակովը փորձում է հայերի պես պարել ու խոսել. տեսանյութ