Հայաստանի դպրոցներից մեկում ֆուտբոլ խաղալ կսովորեցնեն

Ծրագրի ներդրումը թույլ կտա ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել երիտասարդների և աղջիկների շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Նոր ուսումնական տարվանից Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում «Ֆուտբոլ» մարզաձևի հոսք կձևավորվի Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ Գեղարքունիքի մարզչի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը:

«Մենք շատ ենք ուզում դպրոց վերադառնալ»․ ինչ են զգում դպրոցականները կարանտինի ժամանակ

«Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցի տնօրինության հետ համատեղ աշխատանքի արդյունքում ունեցանք մեծ ձեռքբերում: Հանրապետությունում առաջին անգամ փորձ է արվում նոր ուսումնական տարվանից ավագ դպրոցում ձևավորել մարզական հոսք «Ֆուտբոլ» մարզաձևից»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հայաստանում այս տարի դպրոցական քննություններ չեն անցկացվի. նախարար

Ըստ Դավթյանի` ծրագրի ներդրումը թույլ կտա տղաների և աղջիկների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ:

Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի