ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը: Այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, իսկ ըստ ընթացակարգի՝ վարչապետը պետք է ստորագրի հրաժարականի դիմումը:
Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի մեկնաբանում այս տեղեկությունը։
Էրիկ Գրիգորյանը Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2018թ.–ին։ Մինչ այդ` 2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։ Նա ծնվել է 1979թ–ին, Կապան քաղաքում։ Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։
2004-2005 թվականներին Գրիգորյանը սովորել է Էգեյան համալսարանի բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։ Ավարտել է նաև Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը։ 2008-2009 թվականներին Գրիգորյանը սովորել և ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանը։ Մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է։
Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատանք է առաջարկում մարզերի բնակիչներին