Արմեն Սարգսյանը նամակ է գրել ՌԴ վարչապետին

ՀՀ նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Ռուսաստանի վարչապետին, որն այս պահին հիվանդանոցում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժվելու գործընթացում: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել էր ապրիլի 30-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսախորհրդակցության ընթացքում։ Միշուստինն ասել էր, որ ինքնամեկուսացման ռեժիմ է պահպանելու։ Կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովն այսօր հայտնել է, որ Միշուստինը շարունակում է բուժվել պետական բուժհաստատություններից մեկում։ Նրա վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է։ Բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում` օգտագործելով այն դեղամիջոցները, որոնք ՌԴ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս COVID-19-ի բուժման համար։

Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում