Վարդենիսի պոլիկլինիկան և հիվանդանոցը կգործեն. աշխատողների թեստերի պատասխանը բացասական է

Վարդենիսի հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունքները բացասական են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ վաղվանից Վարդենիսի պոլիկլինիկան և հիվանդանոցը կսկսեն գործել, քանի որ բժիշկների կարանտինի ժամկետը լրացել է։

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կդառնա 524 032․ Թորոսյանը թվեր է ասել

«Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14-օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 և պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է մարզպետը։

Նրա խոսքով` բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։

Արծաթե պատվոգրեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներին՝ ի նշան երախտագիտության

Հիշեցնենք, որ Սանոսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վարդենիսի պոլիկլինիկան չի աշխատում, աշխատակիցները քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում ցուցումներ են տալիս հեռախոսով: Իսկ հիվանդանոցը գործում էր մասնակի, աշխատում էր շտապօգնության ծառայությունը: Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունք էր գրանցվել, վարակվածներ կային նաև պոլիկլինիկայի աշխատողների շրջանում։