Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել․ ՀՀ-ում քանի՞սն են օգտվել աջակցության ծրագրերից

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակության ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման քաղաքականության շուրջ քննարկումների ժամանակ հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Լավ սովորողները շահեցին. ուսանողական վարձավճարների աջակցության ծրագիրը հաստատվեց

«Գրիգորյանը զեկուցել է տրամադրված տնտեսական և սոցիալական օժանդակության ծավալների մասին: Աջակցություն է ստացել շուրջ 24 000 տնտեսվարող, 360 000 ֆիզիկական անձ։ Իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը»,–նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն առնչվող նոր գաղափարներ, որոնք վերաբերում են սոցիալական թիրախային աջակցության շահառուների շրջանակի ընդլայնմանը, տնտեսական օժանդակության գործիքների կիրառմանը, գյուղացիական տնտեսությունների խթանմանը և այլ հարցեր։

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է շուրջ 57 մլրդ դրամ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումներն այս տրամաբանությամբ և ներկայացնել առաջարկներ։
Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 14` սոցիալական և տնտեսական միջոցառում է մշակել։