Վանաձորի համալսարանի ամբիոնի վարիչը ձերբակալվել է. 8 ուսանողի մեղադրանք է առաջադրվել

Վանաձորի ամբիոնի վարիչն ուսանողներից գումար է վերցրել ու նրանց դրական գնահատական նշանակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչը։

Գավառում հնչած կրակոցների գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

«Պարզվել է, որ ամբիոնի վարիչը Վանաձորի բնակչուհու միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերել՝ իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ: Ամբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերցրած գումարի մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները գնահատվել են դրական:

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Նա խոստովանական ցուցմունք է տվել։

«Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին». Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը

Ուսանողներից 8-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: