Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, բայց տեղումները դեռևս չեն դադարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում մայիսի 5-7-ը, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն

Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը տեղումները կդադարեն: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում մայիսի 5-7-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը օդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում: Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի + 21-ից +23, երեկոյան՝ +15-ից +17 աստիճան։

Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի