Արտակարգ դրության մեղմացում․ ինչպես են հետխորհրդային երկրները վերացնում սահմանափակումները

Ինչպես մի շարք երկրներում, Հայաստանում ևս աստիճանաբար նվազեցվում են արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները։ Sputnik Արմենիայի տեսանյութը ներկայացնում է հետխորհրդային մի շարք երկրների առօրյան արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումից հետո։
Sputnik

Հետխորհրդային երկրները հետզհետե սկսում են կյանքի նախկին ռիթմին վերադառնալ։ Իշխանությունները քիչ–քիչ վերացնում են կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումները։

Ֆրանսահայ երգիչն ամեն երեկո երգում է մեկուսացած ֆրանսիացիների համար. տեսանյութ

Բացվում են սրճարանները, ռեստորանները, փոքր ու միջին ձեռնարկությունները։ Հայաստանի բնակիչներն այժմ կարող են ազատ զբոսնել ու այցելել բացօթյա սրճարաններ։

«Մնա տանը». հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով հորդորում են տնից դուրս չգալ

Արտակարգ դրությունն արդեն մեղմացվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լատվիայում, Լիտվայում և Ուզբեկստանում։ Մանրամասները դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։