2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

2019թ-ին Հայաստանում լույս աշխարհ եկած երեխաների թվում դարձյալ գերակշռում են տղաները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik.ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2019թ-ին նորածիններին ամենից հաճախ տրված անունները: Ըստ այդ տվյալների, Հայաստանում անցած տարի ամենից շատ Դավիթներ ու Նարեներ են ծնվել: Այս անուններն են գլխավորում նորածիններին տրված անունների ցանկը:

Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն

Աղջիկներին տրված անունների տասնյակում են նաև Մարիա, Արփի, Եվա, Մանե, Անգելինա, Մարի, Անահիտ, Էլեն ու Մարիամ անունները:

Տղաների առաջին տասնյակը Դավիթից հետո շարունակում են Նարեկը, Հայկը, Մարկը, Տիգրանը, Ալեքսը, Միքայելը, Արթուրը և Գոռը:

2019թ-ին լույս աշխարհ եկած երեխաների թվում դարձյալ գերակշռում են տղաները:

Անցյալ տարի Հայաստանում ծնվել է 18 913 տղա և 17 128 աղջիկ: