Վարդենիսում հատուկ ռեժիմը երկարաձգվեց. երբ կավարտվի այն

Կորոնվիրուսի տարածումը կանխարգելելու համար որոշում է կայացվել ևս մի քանի օրով երկարաձգել Վարդենիսում գործող խիստ սահմանափակումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Գեղարքունիքի Վարդենիս համայնքում գործող հատուկ ռեժիմը երկարաձգվեց։ Ինչպես տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, երեկ՝ մայիսի 3–ի ուշ երեկոյան, պարետատան և առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով։

Հայաստանում կորոնավիրուսից 1 կին և 3 տղամարդ են մահացել

Այն կպահպանվի մինչև 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը։

Հիշեցնենք՝ 2020թ-ի ապրիլի 21-ին Վարդենիսը հայտարարվել է փակ կարանտինային գոտի: Քաղաքի մուտքերը վերահսկվում են հատուկ պահակակետերի կողմից: Որոշ բացառություններ են սահմանված Վարդենիսի տարածքում գործող ոսկու հանքավայրի, կաթի գործարանի, նյարդահոգեբուժական կենտրոնի աշխատակիցների ելումուտի համար:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն ազատվել է աշխատանքից

Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Վարդենիսում կորոնավիրուսի վարակը տարածվել էր հիմնականում քաղաքի հիվանդանոցի ու պոլիկլինիկայի աշխատակիցների շրջանում: