Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիներն արտակարգ դրության ընթացքում գրեթե դուրս չեն եկել տնից, քանի որ գիտակցել են` սահմանափակումներն իրենց իսկ ապահովության համար են։ Ոմանք ասացին, որ դուրս են եկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
«Ես իմ թոռներին չեմ թողնում` դուրս գան, ես եմ դուրս գալիս, որ երեխաները չվարակվեն»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ ուրիշն էլ ասաց, որ տնից դուրս են գալիս միայն ձեռնոցով ու դիմակով։
Հետաքրքրվեցինք` իսկ ծանոթների կամ հարազատների շրջանում կորոնավիրուսով հիվանդ եղե՞լ է։
«Թու, թու, թու, չի եղել»,– պատասխանեց մեկը։ Մեկ ուրիշն էլ համոզված ասաց. «Սա կապիկություն է ամբողջ աշխարհի համար»։
Որպեսզի իմանաք հարցման մյուս մասնակիցների պատասխանները, դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը։
Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։
Կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Մայիսի 1-ին հայտարարվեց, որ այսօրվանից` մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումները, տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն էլ այլևս չի լինի։