ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը:Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է