Հայաստանում կորոնավիրուսից բուժված 3 քաղաքացու մոտ վիրուսը կրկնվել է․ Թորոսյան

Министр здравоохранения Арсен Торосян в медцентре Гавара (29 апреля 2020). Гавар
Առողջապահության նախարարի խոսքով՝ վիրուսի կրկնման ամենահավանական տարբերակն այն է, որ վիրուսի ոչ ակտիվ մասնիկները գտնվում են հյուսվածքներում, դրանք չեն բազմանում, բայց դրանց ՌՆԹ-ն առկա է բջիջներում, որը թեստավորելուց հայտնաբերվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik.Հայաստանում 3 քաղաքացու մոտ կորոնավիրուսի բուժումից 2 շաբաթ անց, կրկին վիրուսի առկայություն է հայտնաբերվել։ Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Министр здравоохранения Арсен Торосян в медцентре Гавара (29 апреля 2020). Гавар
Կորոնավիրուսով վարակվածներից 35-ը ծայրահեղ ծանր վիճակում են․ նախարարը նոր տվյալներ հայտնեց

«Կորոնավիրուսի կրկնման դեպքեր դժբախտաբար գրանցվել են նաև Հայաստանում։ Մենք փորձնական նպատակով, կորոնավվիրուսը հաղթահարած մոտ 50 քաղաքացիների 2 շաբաթ անց թեստավորել ենք, որից հետո պարզվեց, որ 3 ապաքինվածների մոտ կրկին վիրուսի առկայություն կա։ Նրանց նորից մեկուսացրել ենք, որպեսզի վիրուսը չտարածվի։ Պացիենտները ոչ մի գանգատ չունեն։ Այժմ ակադեմիական մեծ դեբատ Է ընթանում գիտնականների միջև։ Ամեն օր մենք թարմ գիտական տեղեկություն ենք ստանում, թե արդյո՞ք դա կրկնակի վարակ է, թե օրգանիզմում վիրուսի ապաակտիվացում է եղել, հետո՝ ակտիվացում։ Այժմ ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ վիրուսի ոչ ակտիվ մասնիկներ գտնվում են հյուսվածքներում, դրանք չեն բազմանում, բայց դրանց ՌՆԹ-ն առկա է բջիջներում, որը թեստավորելուց հայտվաբերվում է»,-ասաց նախարարը։

Հայաստանում անհատական պաշտպանիչ արտահագուստ են արտադրում, բայց այլ խնդիր կա

Թորոսյանը հիշեցրեց, որ վիրուսի կրկնման դեպքերն հայտնաբերվել են հիմնականում Չինաստանում և Հարավային Կորեայում։ Նա կրկին հորդորեց կորոնավիրուսից առողջացածներին և կորոնավիրուսով չվարակվածներին հետևել վիրուսի տարածումը կանխարգելող միջոցներին։

Հավելենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերը հատել են 3,5 միլիոնի սահմանը

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ի արտահերթ նիստում ընդունեց համապատասխան որոշում, համաձայն որի ` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։
Մայիսի 1-ին հայտարարվեց, որ այսօրվանից` մայիսի 4-ից կհանվեն քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն այլևս չի լինի։

Հայաստանում կորոնավիրուսից 1 կին և 3 տղամարդ են մահացել